«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու կոչ արել «չսրել իրավիճակն ու նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար»: «Մի կողմից, Փաշինյանը խոսում է հակամարտության կարգավորման համար խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից, փորձում է փոխել բանակցային գործընթացի ձևաչափը՝ փորձելով Ադրբեջանին մեղադրել ագրեսիվ հռետորաբանության համար:

 

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

 

 

 

Եվ որքան շուտ Հայաստանի վարչապետը գիտակցի կարգավորման օգուտների կարևորությունը, այնքան շուտ կարող է իրականացնել Հայաստանի բնակչությանը խոստացած «տնտեսական հեղափոխությունը»»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքուն պնդում է, որ մինչ այս ՀՀ ղեկավարության հնչեցրած հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան նպաստում խնդրի կարգավորմանը: Երեկ վարչապետն ԱԺ-ում խոսել էր բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտության մասին՝ վստահեցնելով, որ տեսնում է դրա շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ:

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա, մասնավորապես, հայտարարել էր պատերազմին Ադրբեջանի պատրաստ լինելու մասին:

 

 

 

 

 

https://mamul.am/am/news/143716/%C2%AB%D5%B4%D5%AB%D5%9B-%D5%BD%D6%80%D5%A5%D6%84-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%A8%C2%BB-%D5%A1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A3%D5%B6-%D5%B6%D5%9D-%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6

 

 

 

 

 

Be the first to comment on "«Մի՛ սրեք իրավիճակը». Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ