Մեծ կորուստ Դևոյանների ընտանիքում…Դժբախտությունը թակեց Սոֆի Դևոյանի տան դուռը

ժամանակն է  հետադարձ հայացք նետել անցնող տարվան ու ամփոփել՝ ինչ ձեռքբերումներ ունեցանք  2018-ին, ինչ դասեր պետք է քաղել այս տարվանից  եւ ինչ սպասել 2019 թվականից: «Ժողովուրդ» օրաթերթն իր տարեվերջյան ամփոփիչ  համարում ներկայացնում է հայ հայտնիների խոսքը անցնող տարվա վառ, պայծառ դրվագների եւ գալիք տարվա հետ կապված երազանքների  մասին: Նրանք պատմել են, թե տոնին առնչվող ինչ ասոցիացիաներ ունեն, եւ հղել են իրենց ամանորյա մաղթանքները: Սոֆի Դեւոյան՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Ամանորն ինձ համար սիրո եւ ջերմության խորհրդանիշն է: Նայում ես` շուրջդ առատություն է, դու ընտանիքիդ անդամների, թանկ մարդկանց  հետ ես: Դրանից հաճելի ի՞նչ կարող է լինել: Ինձ թվում է՝ աշխարհում չկա մեկը, ով չսիրի Ամանորը:  2018-ը գործնական առումով ինձ համար բեղմնավոր տարի էր, ունեցանք մի շարք համերգներ եւ հյուրախաղեր, առավել տպավորիչ էր մեր եզրափակիչ համերգը: Ցավոք, տարեվերջին մեծ կորուստ ունեցա. կյանքից հեռացավ մայրս: Աստծո առաջ խիղճս մաքուր է, որ որդիական պարտքս լավագույնս կատարել եմ նրա առջեւ:

Շարունակությունը՝ այստեղ

Be the first to comment on "Մեծ կորուստ Դևոյանների ընտանիքում…Դժբախտությունը թակեց Սոֆի Դևոյանի տան դուռը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ