«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ». Արարատ Միրզոյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ». Արարատ Միրզոյան
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ, և կառավարության անդամ մեր մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական փորձառութուն էր և շատ պատասխանանտու աշխատանք»,- այսօր կառավարության նիստում գործընկերներին այսպես հրաժեշտ տվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարելու է նոր Ազգային ժողովը:

Ըստ նրա՝ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն. «Հույս ունեմ, որ իսկապես պատվով կատարել ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները»:

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

Միրզոյանի կարծիքով՝ տխրելու առիթ չկա, որովհետև իրենց անցնում են շատ պատվաբեր աշխատանքի՝ ԱԺ պատգամավորի:

«Դուք չեք տխրում, մենք ենք տխրում»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Be the first to comment on "«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ». Արարատ Միրզոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ