Աղբի, ասֆալտի փոսերի, փողոցային առևտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու. Լուսինե Բադալյան

Երևանի ավագանու անդամ Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Աղբի մասին.

> Միացեք ArmNews լրատվական ֆեյսբուքյան խմբին <

Երևանը հանրապետության կեսն է` գրեթե բոլոր պարամետրերով: Իսկ հանրապետությունը կանգնած է հսկայական մարտահրավերների առաջ: Ու աղբի նկարներով օր լուսացնելն ու մթնեցնելը, հավատացեք, մեր երեխաներին աշխարհի լավագույն պետություն թողնելու ամենակարճ ճանապարհը չէ:

Աղբը վաղը կլուծվի, Սանիթեքը վաղը կգնա, ամեն ինչ կգա իր տեղը, վստահեցնում եմ, դրա բոլոր նախադրյալները ստեղծել ենք արդեն, կենցաղային խնդիրներն ամենահեշտ լուծվողն են: Ափսոսացեք ձեզ, աղբակույտեր նկարողներ, դուք ավելիին եք ընդունակ, դուք հավանաբար ավելի մեծ առաքելություն ունեք, որն աղբամաններից հեռու է: Չափազանց մանր են այն խնդիրերը, որոնց վրա դուք վատնում եք ձեզ, ու չափազանց կարճաժամկետ, քանզի աղբի, ասֆալտի փոսերի, խցանված դիտահորերի ու փողոցային առեւտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու: Հասկացեք, մենք ունենք շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ. անհամաչափ արագ հնացող բնակարաային ֆոնդ, քաղցկեղածին ու անմխիթար էկոլոգիա` բնապահպանական կոլապսով, օր-օրի որակազրկվող կրթություն ու դրա հետևանքով դեգրադացված առողջապահություն, տեխնոլոգիական կրիզիս, հսկայի տեմպերով աշխարհից հետ ընկնող տնտեսություն, համատարած դեմոտիվացված անձնակազմեր: Սա ազգային անվտանգության խնդիր է:

Մնացած ամեն ինչի մասին.

Պետք է բոլոր ներդրումներն ուղղել մարդկային կապիտալին, դա մեր ամենամեծ պոտենցիալ ունեցող կապիտալն է, հայկական գենը ներդրում է ուզում: Այնտեղ, որտեղ այն գտնվել է, տեղի են ունեցել աշխարհի գլխավոր առաջընթացները: Եվ այն միշտ գտնվել է օտար երկրներում: Հիմա այն կա նաև մեր պետությունում: Պետք է անխնա ֆինանսավորել մանագետների կրթումը, ներսում, դրսում, ու վճարել նրանց ավելին, քան կարելի է պատկերացնել: Եվ այդ դեպքում կփոխվի ներդրումային էֆեկտիվության բալանսը: Միայն այդ դեպքում միավոր ներդրված դրամի ավելացված արժեքը կստանանք բազմապատիկ ավել: Մենք այլընտրանք չունենք:

P.S. ձվի մեջ մազ փնտրելու սիրահարներին՝ շարադրանքս ամենևին աղբի դարակազմիկ թեմայից աղբաքննադատներին շեղելը չէր»,- գրել է Լուսինե Բադալյանը:

Be the first to comment on "Աղբի, ասֆալտի փոսերի, փողոցային առևտրի խնդիրները շաբաթներ կամ ամիսներ անց չեն լինելու. Լուսինե Բադալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ